«Լիվերպուլը» 21 տարվա մեջ առաջին անգամ չի պարտվել «Մանչեսթեր Յունայթեդին», «Մանչեսթեր Սիթիին», «Արսենալին», «Չելսիին» և «Տոտենհեմին»
Բայց չի դառնում չեմպիոն:
«Կարմիրները» հզոր մրցաշրջան են անցկացնում, եթե դիտարկենք թոփ-6-ի հիմնական մրցակիցների («Մանչեսթեր Յունայթեդ», «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Չելսի» և «Տոտենհեմ») դեմ խաղերը: ԱՊԼ-ի ուժեղագույն թիմերի դեմ 10 խաղերում մերսիսայդցիները հավաքել են 20 միավոր (5 հաղթանակ, 5 ոչ-ոքի):
«Լիվերպուլը բոլորին հաղթել է 1 գնդակի տարբերությամբ, բացի «Տոտենհեմի» դեմ խաղից (2:0):
29-րդ տուրի արտագնա խաղում «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ (1:1):
Յուրգեն Կլոպի թիմը 56 միավորով գրավում էր մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը՝ հետ մնալով առաջատար «Չելսիից» 13 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը