Բաժիններ՝

Մարին լե Պենը հորդորել է աշխարհը փրկել «գլոբալիզմից և իսլամական ֆունդամենտալիզմից»

Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին լե Պենը, որը ժամանել է Ռուսաստան, հայտարարել է, թե աշխարհին երկու գլխավոր վտանգ է սպառնում, տեղեկացնում է «Ինտերֆաքս»­-ը:

«Այս նոր աշխարհը, որն այժմ ծնվում է մեր աչքի առաջ, արդեն բախվում է երկու վիթխարի, խոշորագույն մարտահրավերների՝ գլոբալիզմին եւ իսլամական ֆունդամենտալիզմին»,­-ասել է լե Պենը մարտի 24-­ին Մոսկվայում Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի անդամների հետ կայացած հանդիպմանը:

Նա հավելել է, որ իսլամական արմատականությունը խաղաղությանն ու անվտանգությանը հարվածներ է հասցնում ահաբեկչական գործողությունների միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս