Ռուսաստանում պետական պաշտոնյային կաշառք տալու մեղադրանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 23-ին, ժամը 14.40-ին, Թումանյան քաղաքի կամրջի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գերասիմ Ղ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 21-ից ՌԴ Մոսկվայի մարզի քրեական պատիժների իրականացման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 3-րդ մասի /պետական պաշտոնյային կաշառք տալը/ մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար: