Բաժիններ՝

«Էրդողան, թուրքերին վերցրու ու գնա». Վիեննայում ծայրահեղականները Թուրքիայի դեսպանատան վրա պաստառ են կախել

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ծայրահեղ աջակողմյան մի խումբ ակտիվիստներ մեծ պաստառ են կախել Թուրքիայի դեսպանության շենքի վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձիավորի պատկերող պաստառի վրա գրված է եղել.

«Էրդողան, թուրքերին վերցրու ու գնա»: Դեսպանության աշխատակիցների միջամտությամբ գրությունը կախած անձինք հեռացվել են, հանվել է պաստառը: Սակայն նախքան պաստառի հեռացումը նրանք լուսանկարել են դա և սկսել են տարածել սոցցանցերում:

Ավստրիան արդեն տևական ժամանակ է` կոչ է անում դադարեցնել Եվրամիությանն անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները: Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին ընդառաջ Ավստրիայի իշխանությունները հայտարարեցին իրենց երկրի տարածքում թուրք գործիչների ելույթներն արգելելու որոշման մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս