Բաժիններ՝

Արթուր Առաքելյանը՝ վարչապետի դիտողությունների մասին

«Իհարկե, անհանգստացնում ենք վարորդներին, որ փակ ենք պահում ճանապարհը, բայց սա բարդ ենթակառուցվածքային ծրագիր է»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ անդրադառնալով Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնած դժգոհությանը՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման հետ կապված:

Ըստ նրա՝ 9 կամուրջների կառուցման աշխատանքները ծրագրվածից մոտ կես տարի շուտ կավարտեն։ Առաքելյանի խոսքով՝ այս տարի կհասնեն մինչև Թալին, մինչև Գյումրի կավարտեն 2018-2019թթ.-ին։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ շահագործման է հանձնվել 35 կմ ճանապարհ, ծախսվել է մոտ 70 մլն դրամ։ Թե Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին ամբողջությամբ ե՞րբ պատրաստ կլինի, փոխնախարարը դժվարացավ հստակ ժամկետ ասել՝ պատճառաբանելով, որ դա կախված է ֆինանսական հոսքերից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս