Բաժիններ՝

Իրանի նախագահը երկօրյա այցով Ռուսաստան կժամանի մարտի 27-­ին

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 27-­ին Ռուսաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով:

Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, «պետությունների ղեկավարների բանակցությունների ընթացքում մարտի 28-­ին պլանավորվում է քննարկել ռուս­իրանական համագործակցության հարցերի ողջ համալիրը»:

«Ենթադրվում է հատուկ ուշադրություն հատկացնել առեւտրատնտեսական եւ ներդրումային կապերի ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքի ոլորտում խոշոր համատեղ նախագծերի իրականացման համատեքստում»,­-նշվում է հաղորդագրության մեջ:

Նաեւ Պուտինը եւ Ռոուհանին կշարունակեն կարծիքներ փոխանակել համաշխարհային եւ տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաների շուրջ:

Բանակցությունների արդյունքում կստորագրվեն մի շարք երկկողմ փաստաթղթեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031