Բաժիններ՝

«Չգիտեմ՝ ինչո՞ւ են ձերբակալել Սամվել Բաբայանին՝ սերիա՞լ են խաղում, ինչ է…». Հրանտ Վարդանյան

Երեկ՝ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հուղարկավորության օրը, 168.am-ը զրուցեց ռեժիսոր Հրանտ Վարդանյանի հետ, ով նախօրեին ֆեյսբուքյան իր գրառման մեջ մասնավորապես նշել էր.

«1915-ին 1.500.000 հայ են ոչնչացնում թուրքի ձեռքով, ռեպրեսիայի տարիներին մազապուրծ եղած ազնվականությանն են քշում Սիբիր և գնդակահարում, Չարենց են սպանում ու անհայտ թողնում անգամ գերեզմանը, Գյումրիում ընտանիք են զոհաբերում, Երևանում հաց տալու համար են ձերբակալում ու թողնում, որ մեռնի հայ Ազնվական մարդը»:

Մեզ հետ զրույցի ընթացքում ռեժիսորն ասաց.

«Արթուրն ազնվական հայ էր, որն ազնվականին վայել արարք գործեց՝ մարդկանց հաց տարավ, ու դա չհասկացան շատերը: Սա մի հոգևոր մարդու արարք էր, որ քաղաքականության հետ կապ չունեցող մի բան է՝ մարդասիրական ակտ: Քանի որ մեր երկրում մարդասիրությունը քաղաքականության հակակշիռն է դարձել, այդ պատճառով «Հաց բերողի» մահը դառնում է քաղաքական թեմա:

Կարդացեք նաև

Մեր երկրում շատացել է անմարդկային իրականությունը, հայի դեգրադացումը, մարդավարի ապրելու չափանիշերն են վերանում կամաց-կամաց: Արթուրն ընդդեմ գնացող քայլ արեց՝ ցույց տալով բոլորին, որ ընդունելին դա չի կարող լինել, և, որ ինքը մարդ է: Արթուր Սարգսյանի այս արարքն իր վրա դեռ շատերի ուշադրությունն է գրավելու, որովհետև ինքն իրապես վերջին ժամանակների հերոսն էր, մարդկայի՛ն հերոսը: Հերոսությունից ֆետիշ սարքելու կարիք չկա: Դա մարդկային արժեք է, որ իր արարքով ամեն ինչ իր տեղը դրեց»:

Անդարադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալությանը, նա ասաց.

«Իրենք իրենց և ում ուզում՝ ձերբակալում են: Սամվել Բաբայանին հինգ անգամ ձերբակալել են, ու ամեն անգամ ինքը թողել-փախել է Ռուսաստան: Հիմա էլ եկել, ինչ- որ բաներ է խոսում: Չգիտեմ՝ ինչո՞ւ են ձերբակալել՝ սերիա՞լ են խաղում, ինչ է… դրանով չեմ հետաքրքրվում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս