Կառավարման որ ձևն է ընդունելի ռուսաստանցիների համար. հարցում
Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնությունը կառավարման բոլոր ձեւերից նախընտրում է հանրապետությունը: Ինչպես գրում է «Իզվեստիա»-ն, այդ մասին վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման արդյունքները:
Պետական այս կարգն առավել նպատակահարմարն է համարել հարցվածների 88 տոկոսը:
Հարցման մասնակիցների մեծամասնությունը (68 տոկոսը) դեմ է արտահայտվել միապետությանը այն դեպքում, երբ 2006 թվականին այդպիսիք կազմում էին 66 տոկոս, իսկ 2015 թվականին՝ 67 տոկոս:
Հրատարակությունը նաեւ նշում է, որ 22 տոկոսը «սկզբունքորեն դեմ չէ» այն բանին, որ իշխանությունը փոխանցվի ժառանգաբար, սակայն նրանք մինչ այժմ երկրում չեն տեսնում միապետի պաշտոնի հարմար թեկնածուի: Իսկ ահա 6 տոկոսը նրանց հետ համաձայն չէ եւ պնդում է, որ նման աձնավորություն կա: