Բաժիններ՝

Աշխարհում արվեստի ստեղծագործությունների վաճառքը նվազել է

Արվեստի եւ անտիկվարիատի առարկաների համաշխարհային վաճառքները 2016 թվականին 11 տոկոսով նվազել են եւ կազմել 56,6 միլիարդ դոլար: Այս մասին ասված է UBS բանկի եւ Art Economics ընկերության համատեղ հետազոտության մեջ, որը կատարվել է արվեստի փառատոների կազմակերպիչ Art Basel-ի պատվերով:

Ընդամենն անցյալ տարի այդ հատվածում կատարվել է 36,1 միլիոն գործարք՝ 5 տոկոսով պակաս, քան մեկ տարի առաջ: Ըստ որում արտ-գործարքառուների կազմակերպած մասնավոր գործարքների բաժինն աճել է 57 տոկոսով, եւ սոսկ 43 տոկոս գործարքներն են իրականացվում հանրային աճուրդներում: Աշխարհում արվեստի խոշորագույն շուկաներն են մնացել ԱՄՆ-ը (համաշխարհային վաճառքների 40 տոկոսը), Մեծ Բրիտանիան (21 տոկոս) եւ Չինաստանը (20 տոկոս):

Աճուրդներում մեկ միլիոն դոլարից բարձր գնով առանձնապես արժեքավոր առարկաների գնումներն անցյալ տարի նվազել են դրամական արտահայտությամբ 34 տոկոսով, մինչդեռ մեկ միլիոն դոլարից էժան՝ արվեստի օբյեկտներով գործարքների ծավալը նվազել է 22 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս