Վահրամ Բաղդասարյանի հույսը անազատության մեջ գտնվողներն են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս ընտրություններին Սերժ Սարգսյանից նեղացածների շարքերում առաջին հորիզոնականներից մեկը զբաղեցնում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա թեեւ 5 տարի ջանք ու եռանդ չի խնայել հարազատ կուսակցությանը ծառայելու հարցում, սակայն այս ընտրություններին որևէ շանս չունի ընտրվելու: ՀՀԿ-ն Վահրամ Բաղդասարյանին ցուցակում գրել է 152-րդ տեղում՝ առաջարկելով ընտրվել ռեյտինգային կարգով՝ մրցակցելով մեծաքսակ անձանց հետ, որոնք տասնամյակներ շարունակ ընտրվել են մեծամասնականով՝ Լոռու մարզում։

Շատ փոքր է հավանականությունը, որ ՀՀԿ-ն 3 պատգամավոր կունենա Լոռվա մարզից, և Վահրամ Բաղդասարյանը ևս Կարեն Կարապետյանի ու Արկադի Համբարձումյանի հետ կանցնի խորհրդարան:

Մամուլում արդեն լուրեր են շրջանառվել, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի մտերիմ Վահրամ Բաղդասարյանի հույսն անազատության մեջ գտնվողներն են, որ նրանք և նրանց ընտանիքներն իր օգտին քվեարկեն։ Անգամ ասում են, թե արդեն ոմանք հայտնվել են ազատության մեջ:

«Ամենաաբսուրդն այն է, որ ազատության խոստում Վահրամ Բաղդասարյանը տալիս է անգամ 10 տարով դատվածներին, թե ոնց պիտի ազատի թոշակի գնացող Գառնիկիչի միջոցով, հայտնի չէ»,- ասաց մեր աղբյուրը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս