Պետդեպը և Պենտագոնը ԻՊ-ի լիակատար ջախջախման պլան են մշակում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը իր գլխավոր խնդիրը համարում է պաշտպանության նախարար Ջեյմս Մեթսին օգնելը Իրաքի եւ Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման լիակատար ջախջախման
պլանի մշակման գործում: Այդ մասին Թիլերսոնը պատմել է Independent Journal Review (IJR) ինտերնետհրատարակությանը տված հարցազրույցում:
Ինչպես նշում է IJR-ն, նոր ռազմավարության անվանման մեջ հանգուցային բառը «ջախջախում»ն է, եւ դրանումն է նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր օգնականների կողմից ադ հիմնախնդրի լուծման նկատմամբ մոտեցման սկզբունքային տարբերությունը: Բարաք Օբամայի վարչակազմից նրանց նախորդները նախեւառաջ խոսում էին ԻՊ-ին «թուլացնելու» մտադրության մասին, հիշեցրել – Թիլերսոնը:
«Մենք չենք կարողանա տարածաշրջանի հակամարտությունների վերացմանը ձեռնամուխ լինել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ճամփին կանգնած կլինի ԻՊ-ն»,-պարզաբանել էպետքարտուղարը՝ հայտնելով, որ արդեն սկսել է մշակել քաղաքական քայլեր, որոնք
անհրաժեշտ կլինի ձեռնարկել Իրաքում եւ Սիրիայում ահաբեկիչների ջախջախումից հետո:
Նրա խոսքով՝ արշավը պետք է բաղկացած լինի երեք փուլից՝ ռազմական գործողություն, անցումային շրջան եւ կայունացման ծրագիր:
Այս մոտեցումը Թիլերսոնը մտադիր է շարադրել ԻՊի դեմ պայքարում միջազգային կոալիցիայի մասնակից 68 երկրներից գործընկերների հետ այսօր Վաշինգտոնում կայանալիք հանդիպմանը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ հանդպումը նախագահելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր: Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆի գլխավորած կոալիցիայի անդամ չէ:
«Մենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրա գործադրվող ճնշումը»,-ասել է Թոները:
Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: