Հրդեհ Է բռնկել Եվրոպայի հնագույն մզկիթներից մեկում
Հրդեհ է տեղի ունեցել Հունաստանի Դիդիմոտիկա քաղաքում գտնվող սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթում, որը նաեւ հայտնի է որպես Բայազիդի մզկիթ: Տեսանյութը հրապարակել է Ruptly-ն։
Կրակի մարմանը մասնակցել են 54 հրշեջներ, գործի է դրվել 23 միավոր հատուկ տեխնիկա: Բռնկման պատճառները ճշտվում են. կանխամտածված հրկիզման տարբերակը չի դիտարկվում:
Սուլթան Մեհմեդ Չելեբիի մզկիթը ամենահինն է մայրցամաքային Եվրոպայում. այն կառուցվել է 15-րդ դարում: 1946 թվականից ի վեր շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ռեեստրում եւ գտնվում է պետության պահպանության ներքո: