Բաժիններ՝

68 պետությունների ներկայացուցիչներ Վաշինգտոնում քննարկելու են ԻՊ­-ի դեմ պայքարը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմկերպության դեմ պայքարում ԱՄՆ-­ի գլխավորած կոալիցիայի մասնակից երկրների նախարարական հանդիպումը, ինչպես սպասվում է, այսօր կբացվի Վաշինգտոնում 68 պետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Ավելի վաղ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտնել է, որ հանդպումը նախագահելու է ԱՄՆ-­ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Դա կդառնա ամբողջական կազմով 68 պետությունների ներկայացուցիչների առաջին հանդիպումը 2014 թվականի դեկտեմբերից ի վեր:

Ռուսաստանը չի մասնակցելու հանդիպմանը, քանի որ ԱՄՆ­-ի գլխավորած կոալիցիայի անդամ չէ:

«Մենք ԴԱԻՇ-­ի դեմ պայքարի կարեւոր փուլում ենք եւ նախարարական այս հանդիպումը կօգտագործենք ԴԱԻՇ­-ի ջախջախմանն ուղղված միջազգային ջանքերն ուժեղացնելու համար, ինչպես նաեւ առավելագույնս կմեծացնենք նրա բաժանմունքների, մասնաճյուղերի եւ ցանցի վրագործադրվող ճնշումը»,­-ասել է Թոները:

Նրա խոսքով՝ նախարարական հանդիպման ընթացքում «հանգամանալի քննարկում» կկայանա ԴԱԻՇ­-ի դեմ պայքարում կոալիցիայի գերակա գործողությունների շուրջ, ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կքննարկվի հումանիտար ճգնաժամը Իրաքում եւ Սիրիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս