Բաժիններ՝

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանն այսօր տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց՝ աջ ստորին վերջույթի դուպլեքս և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բանից։

«ՀՀ ԱՆ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Հովհաննես Հարությունյանին այցելած իր նախընտրած բժշկի առաջարկով` քրեակատարողական ծառայությունը մարտի 13-ին դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն` վերջինիս համար պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում որոշ հետազոտություններ անցնելու ուղեգիր ստանալու նպատակով: Մարտի 21-ին քրեակատարողական ծառայությունում ստացվել է կալանավորված անձ Հ. Հարությունյանի` պետպատվերով հետազոտություններ անցնելու ուղեգիրը, և նույն օրն իսկ կազմակերպվել է վերջինիս տեղափոխումը քաղաքացիական հիվանդանոց աջ ստորին վերջույթի դուպլեքս և համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություններ անցնելու նպատակով»,- հայտնեցին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031