Վախճանվել է «ասիական կինոյի ավագ թագուհի» Լի Լիհուան
Հոնկոնգում 92 տարեկան հասակում վախճանվել է չին դերասանուհի եւ երգչուհի Լի Լիհուան: Այս մասին հայտնել է Variety-ն: Լիհուան եղել է Shaw Brothers կինոստուդիայի այն մի քանի դերասանուհիներից մեկը, որոնք կրում էին «ասիական կինոյի թագուհի» տիտղոսը:
Ըստ որում նա համարվում էր նրանցից ավագը՝ «Վեհապանծ թագուհին»: 1930-ական թվականներին նա դարձել է շանհայական կինեմատոգրաֆի ոսկեդարի վերջին նոր դերասանուհիներից մեկը, իսկ ավելի ուշ՝ առաջին չին դերասանուհին, որը հրավեր է ստացել նկարահանվելու Հոլիվուդում: Լիհուայի ֆիլմագրության մեջ կան ավելի քան հարյուր կինոնկարներ, այդ թվում՝ «Մեծ հարճը», «Ու Ցզետյան կայսրուհին», «Լի Հանի
ճակատագիրը», «Սի Շիի վտանգավոր գեղեցկությունը» եւ «Չինական տիկնիկ» ֆիլմերը: