Բաժիններ՝

Սըր Ալեք Ֆերգյուսոնը կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»

Մանկունյացիների երկրպագուների երազանքը կիրականանա, բայց միայն մեկ երեկոյի ընթացքում:

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կհիշի հին օրերը և «Կարմիր սատանաների» վետերան Մայքլ Կերիկին նվիրված ցուցադրական խաղում կընդունի «Մանչեսթեր Յունայթեդի» 2008 թվականի թիմը: Որպես մրցակից՝ հանդես կգա բոլոր աստղերի թիմը՝ Հարի Ռեդնափի գլխավորությամբ, ով ծանոթ է Կերիկին «Վեսթ Հեմում» աշխատելու ժամանակներից:

Հանդիպմանը կմասնակցեն այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին են Փոլ Սքոուլզը, Ռայան Գիգզը, Սթիվեն Ջերարդը և Ֆրենկ Լեմպարդը: Կերիկի նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասնակցությունը հնարավոր է, բայց դեռ հաստատված չէ: Խաղը տեղի կունենա հունիսի 4-ին, «Օլդ Թրաֆֆորդում»:

Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ղեկավարել է «Մանչեսթեր Յունայթեդը» 1986-2013թթ.՝ մանկունյանցիների հետ հաղթելով 38 տիտղոս:

35-ամյա Կերիկը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2006 թվականից: Ֆուտբոլիստը հայտարարել է, որ կավարտի կարիերան ամռանը, եթե «Կարմիր սատանաները» չերկարաձգեն իր պայմանագիրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս