Բաժիններ՝

Որ երկրների չվեթներին է վերաբերում ինքնաթիռներում էլեկտրոնային սարքերի փոխադրման ԱՄՆ-ի արգելքը

Associated Press գործակալությունը պարզել է, թե որ երկրների չվեթներին կվերաբերի ինքնաթիռների ուղեւորների ձեռնածանրոցում էլեկտրոնային սարքերի՝ նոութբուքերի, պլանշետների եւ այլ սարքերի փոխադրման ԱՄՆ-­ի իշխանությունների արգելքը։

AP-­ն, վկայակոչելով ամերիկացի պետական պաշտոնյաների, նշում է, որ նման սարքերն ուղեբեռ հանձնել ստիպված կլինեն Կահիրեի (Եգիպտոս), Ամմանի (Հորդանան), Էլ Քուվեյթի (Քուվեյթ), Կասաբլանկայի (Մարոկո), Դոհայի (Քաթար), Էր Ռիադի եւ Ջեդդայի (Սաուդյան Արաբիա), Ստամբուլի (Թուրքիա) եւ Դուբայի (Արաբական Միացյալ Էմիրություններ) միջազգային օդանավակայաններից ուղիղ չվերթներով մեկնող ուղեւորները:

AP-­ի աղբյուրների խոսքով՝ արգելքի գործողության ժամկետներն առայժմ ստույգ որոշված չեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-­ի կառավարությունը մտադիր է մարտի 21-­ից ձեռնածանրոցում արգելել էլեկտրոնային սարքերի մեծ մասի՝ նոութբուքերի, պլանշետների, ֆոտոխցիկների եւ այլ սարքերի փոխադրումը, հաղորդել է «Ինտերֆաքս»­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս