Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 21.00C (2004 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.40C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.20C