Իվանկա Թրամփն առանձնասենյակ և գաղտնի տեղեկատվություն կստանա Սպիտակ տանը
Իվանկա Թրամփը՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստրը, Սպիտակ տանը կաշխատի անձնական աշխատասենյակում: Այդ մասին հայտնել է New York Post թերթը՝ վկայակոչելով նրա փաստաբան Ջեյմի Գորելիկի հայտարարությունը:
Ըստ որում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, նա որեւիցե պատասխանատու պաշտոն չի ստանձնի նախագահի վարչակազմում:
Իրավաբանը նշել է, որ Իվանկա Թրամփը «կամավոր կպահպանի այն կանոնները, որոնք սահմանված են կառավարական ծառայողների համար՝ չլիներով այդպիսին»: Դրա հետ մեկտեղ, ինչպես գրում է թերթը, նրան կտրամադրվի գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու հնարավորություն:
Իվանկայի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, նախագահի ավագ խորհրդականի պաշտոն է զբաղեցնում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Լուսանկարը` AP