2016թ. ավելի քան 22 000 հայ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել
Անցած տարի 22 264 հայ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել: Այդ ցուցանիշով Հայաստանը հայտնվել է ԱՊՀ երկրների շրջանում 4-րդ տեղում՝ զիջելով Ուկրաինային (100 696), Ղազախստանին (37 837), Ուզբեկստանին (23 216), փոխանցում է Russia Today-ը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը: 2015թ. ռուսական անձնագիր ստացած հայերի թիվը կազմել է 18 653:
ԱՊՀ երկրների քաղաքացիներին ռուսական քաղաքացիության տրամադրման ցուցանիշի աճը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը բացատրել է Ռուսաստանի Դաշնություն արտասահմանում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման ծրագրի ընդլայնմամբ: