![](/banners/BeFunky-design.jpg)
«Սև Քար» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է այրվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/ui-52e72adc766509.40004472.jpeg)
Մարտի 20-ին, ժամը 22:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրազի փողոցում՝ «Սև Քար» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է «Ford Transit» մակնիշի 23 ԼՏ 757 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Մ.) լուսարձակը: