Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ԱԷԿ-ի էներգաբլոկը կանգնեցվել է արտահոսքի պատճառով. Le Figaro
Ֆրանսիայի «Ֆլամանվիլ» ատոմակայանի երկու էներգաբլոկներից մեկը կանգնեցվել է հովացման համակարգում արտահոսքի հայտնաբերման պատճառով: Այս մասին ասված է էներգետիկական ընկերության հայտարարության մեջ, որը մեջբերում է Le Figaro թերթը:
«Առավոտյան ժամը մոտավորապես 06:00-ին (Երեւանի ժամանակով 09:00-ին) ատոմակայանի աշխատակիցները ձեռնամուխ են եղել երկրորդ էներգաբլոկի կանգնեցմանը՝ ռեակտորի սահմաններից դուրս սարքաշղթայում ջրի արատահոսքի հայտնաբերումից հետո, պարզաբանել են ընկերությունում: Ջուրը հովացման սարքաշղթայում ստացվում է ծովից»:
«Իշխանությունները եւ միջուկային անվտանգության պատասխանատու մարմիններն արդեն իրազեկված են պատահարի մասին»,-նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: