Բաժիններ՝

Սիցիլիայի եպիսկոպոսը մաֆիոզներին արգելել է կնքահայր դառնալ

Սիցիլիայի Մոնրեալե քաղաքի կաթոլիկ արքեպիսկոպոս Միկելե Պենիզին մաֆիայի անդամներին արգելելէ կնքահայր լինել։

«Մաֆիան միշտ օգտագործել է «կնքահայր» տերմինը, որպեսզի կրոնական հեղինակությամբ օժտի իր պարագլուխներին, մինչդեռ իրականում այս երկու աշխարհներն անհամատեղելի են»,­-հայտարարել է հոգեւոր պետը, որի խոսքը մեջբերում էThe Guardian թերթը:

Թեմի հովվապետը, սակայն, ընդգծել է, որ իր դեկրետը չի փակում ապաշխարանքի ուղին այն մաֆիականների համար, ովքեր «կընդունեն սխալները եւ ներում կխնդրեն այն ամեն վատի համար, ինչ արել են»:

Պենիզիի թեմի մեջ է մտնում նաեւ Կոռլեոնե քաղաքը, որտեղից սերվել է Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի եւ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի՝ դրա վրա հիմնված ֆիլմի գլխավոր հերոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031