Բաժիններ՝

Ես սպասում էի փաստաբանի զանգին. Վրացի փորձագետը չի մասնակցի «Հաց բերողի» գործով դատաբժշկական փորձաքննությանը. aysor.am

Բժշկական փորձագետ Դավիթ Գոնգոլիան, որը Վրաստանից պետք է ժամաներ Հայաստան «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան գործով դատաբժշկական փորձաքննությանը մասնակցելու նպատակով, տուժողի իրավահաջորդների ոչ պատշաճ կազմակերպվածության պատճառով չի եկել Երևան։

«Ոչ, ես չեմ եկել։ Ես պատրաստ էի մասնակցել։ Ինձ զանգահարեց փաստաբանը ու էլի ինչ-որ մեկը։ Բայց հետո չզանգահարեցին, ես սպասում էի։ Չգիտեմ, ինչ են որոշել, ինչպես են որոշել», – Aysor.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Վրաստանից ասաց Դավիթ Գոնգոլիան։

«Երևի, համաձայնություն չկար։ Չեմ կարող ոչինչ ասել։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ ես չեմ մասնակցում։ Թե ինչու, ինչ որոշում են նրանք ընդունել, ես չգիտեմ», – նշեց նա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս