Սուրճով և բանջարեղենով պատրաստված գառան ազդր
Էներգետկ արժեքը 1 չափաբաժնում
Կալորիականություն – 829 կկալ
Սպիտակուցներ – 55.6 գ
Ճարպեր – 63.6 գ
Ածխաջրեր – 9.6 գ
Բաղադրիչներ
1. Գառան ազդր – 2 կգ
2. Սոխ – 3 հատ
3. Գազար – 2 հատ
4. Հավի արգանակ – 500 մլ
5. Սուրճ «Էսպրեսո» – 120 մլ
6. Սերուցք – 150 մլ
7. Աղ՝ ըստ ճաշակի
8. Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1. Տաքացնել չուգունե կաղապարը, լցնել բուսայուղ և բոլոր կողմերից տապակել գառան ազդրը՝ համեմելով աղով և պղպեղով:
2. Ազդրը դնել մի կողմ: Նույն կաղապարի մեջ տապակել խոշոր կտրատված սոխը և գազարը:
3. Սոխի և գազարի վրա լցնել հավի արգանակը և վերադարձնել ազդրը: Դնել 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
4. 1 ժամ անց ավելացնել սուրճը և սերուցքը, շարունակել եփել ևս 1 ժամ:
5. Մատուցել կաղապարում առաջացած սոուսի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը