Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում հավաքորդին առաջին անգամ մեղավոր են ճանաչել թիթեռի սպանության մեջ

Մեծ Բրիտանիայում հավաքորդին մեղավոր են ճանաչել հազվագյուտ թեթեռնիկի նկատմամբ վեց հանցագործություն կատարելու մեջ, տեղեկացնում է  BBC հեռուստառադիոկորպորացիան:

Ֆիլիպ Քալենը Բրիստոլից Licaenidae թիթեռնիկներ է որսացել Անգլիայի արեւմուտքում, այնուհետեւ սպանել դրանց եւ դրել իր հավաքածուում ապակու տակ: Ոստիկանությունը խուզարկություն է կատարել Քալենի տանը եւ հայտնաբերել շուրջ 30 տուփ թիթեռներով:

Սակայն հավաքորդը ժխտում է, որ ինքնուրույն է որսացել թիթեռնիկը: Նրա խոսքով՝ ինքը հազվագյուտ թիթեռնիկը ձեռք է բերել արտասահմանում:

Բրիտանացուն մեղավոր են ճանաչել թիթեռներ որսալու, սպանելու եւ պահելու մեջ: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ սա նման դատական հետապնդման առաջին դեպքն է Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս