Անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը
Մեծ Բրիտանիայի Քենթի կոմսությունում կայացած աճուրդում անանուն գնորդը 41 հազար դոլարով գնել է Ադոլֆ Հիտլերի անձնական լուսանկարների ալբոմը: Այդ մասին հայտնել է New York Times թերթը՝ վկայակոչելով C&T Auctioneers աճուրդային տունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 1945 թվականի ապրիլին ֆոտոալբոմը խորհրդային զինվորը գտել է Հիտլերի բունկերում՝ Եվա Բրաունի ննջարանում, եւ այնուհետեւ հանձնել բրիտանացի լուսանկարիչ Էդվարդ Դինին եւ դոկտոր Ռիչարդ Դիմբլբիին:
Ալբոմում կան Հիտլերի սեւսպիտակ լուսանկարներ՝ Յոզեֆ Գեբելսի, Հերման Գյորինգի եւ Հայնրիխ Հիմլերի ընկերակցությամբ, ինչպես նաեւ ավտոշարասյունով ֆյուրերի անցնելու նկարները՝ նրան ողջունող բազմության միջով:
Ֆոտոալբոմի նախապես գնահատված էր ավելի քան 18 հազար դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: