«Չելսին» ամռանը կարող է «Էվերթոնից» 100 մլն ֆունտով գնել Լուկակուին և Բարկլիին
Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսին» ուսումնասիրում է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուին և կիսապաշտպան Ռոսա Բարկլիին ամռանը գնելու հնարավորությունը: Երկու ֆուտբոլիստների համար լոնդոնյան ակումբը կարող է վճարել մոտ 100 մլն ֆունտ:
Լուկակուն հայտնել է «Էվերթոնին», որ չի ստորագրի նոր պայմանագիր, իսկ «Բարկլին» դեռ չի երկարաձգել պայմանագիրը, որը լրանում է 2018թ. ամռանը:
«Էվերթոնը» Լուկակուին գնահատում է ավելի քան 65 մլն ֆունտ, իսկ Բարկլիին՝ 30 մլն ֆունտ:
«Չելսին» ուշադիր հետևում է 2 ֆուտբոլիստների իրավիճակին և դիտարկում է նրանց գնման հնարավորությունը: «Կապույտներն» ավելի շուտ վաճառել էին Օսկարին չինական ակումբի՝ 60 մլն եվրոյով: Չի բացառվում նաև, որ ամռանը Չինաստանում կհայտնվի թիմի հարձակվող Դիեգի Կոստան, ում ձմռանը փորձում էր գնել «Տիանցզին Ցյունցզյանը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը