![](/banners/BeFunky-design.jpg)
Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի Անտոնիու Գուտերեշի հետ
![](https://168.am/wp-content/uploads/2017/02/Nalbandyann.jpg)
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 16-ին կայցելի Նյու Յորք՝ ներկա գտնվելու Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 25-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ: