««Մոնակոյի» հետ խաղում միայն պաշտպանության մասին մտածելն ինքնասպանություն է». Պեպ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյի» հետ կայանալիք պատասխան խաղի սպասումներով (5:3 – առաջին հանդիպում):
«Մեծ սխալ կլինի մտածել, որ մենք արդեն անցել ենք հաջորդ փուլ, և մոռանալ այն մասին, թե ինչ պետք է մենք կատարենք: Ուզում եմ, որպեսզի իմ թիմն առաջին րոպեներից ցույց տա, որ ուզում է հաղթել: Մեզ պետք է գոլ խփել:
«Մոնակոն» գերազանց թիմ է:
Պաշտպանվելու լավագույն միջոցը գոլեր խփելն է: Եթե մի ակումբ այդքան շատ է խփում, իսկ դու մտածում ես միայն պաշտպանության մասին, դա ինքնասպանություն է: Մեր նպատակը հարձակվելն է:
Ես չեմ մտածում այն մասին, որ արդեն 7 անգամ անընդմեջ խաղացել եմ կիսաեզրափակչում: Իմ խնդիրն է՝ օգնել «Մանչեսթեր Սիթիին» դուրս գալ հաջորդ ռաունդ: Ուզում եմ անցնել քառորդ եզրափակիչ: Դա իմ երազանքն է»,- ասել է Գվարդիոլան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը