Բաժիններ՝

Աստանայում Սիրիային նվիրված բանակցությունները երկարաձգվում են

Սիրիական զինված ընդդիմությունը մարտի 16-­ին Աստանայում հանդիպում կանցկացնի Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրների փորձագետների հետ: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Ինչ վերաբերում է բանակցություններին զինված ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությանը, ապա այսօր գիշերն սպասվում է Հարավային եւ Հյուսիսային ռազմաճակատների ներկայացուցիչների ժամանումը,­ ասել է նա:­ Նրանք վաղը հրադադարի երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների հետ կոնսուլտացիաներ կանցկացնեն մարտական գործողությունների դադարեցման
ռեժիմի պահպանման հարցերի շուրջ»:

Դիվանագետի խոսքով՝ ընդդիմության պատվիրակության կազմի վերաբերյալ տեղեկատվությունը կստացվի ավելի ուշ: «Վաղը բանակցությունները կշարունակվեն»,­ հավաստել է Ժայնակովը:

Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորմանը նվիրված միջազգային հանդիպումն սկսվել է մարտի 14-­ին: Ղազախստանի մայրաքաղաքում աշխատում են Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ ՄԱԿ-­ի, ԱՄՆ-­ի եւ Հորդանանի պատվիրակությունները, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս