Բաժիններ՝

ԵՄ-­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին. Մեյ

Brexit-­ի մասին օրինագիծը թագուհու հավանությունը կստանա առաջիկա օրերին, իսկ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի վերջին:

Այդ մասին Մեծ Բրիտանիայի դուրս գալու ընթացակարգը կգործարկվի մարտի  հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը:

«Օրինագիծը, որն ընդունվել է խորհրդարանի զույգ պալատների կողմից, առաջիկա օրերին կստանա թագուհու հավանությունը: Brexit-­ի ընթացակարգը, ինչպես եւ ասվում էր, կգործարկվի մարտ ամսվա վերջին»,­-ասել է Մեյը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

ԵՄ-­ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները, Լիսաբոնի պայմանագրի 50­-րդ հոդվածի համաձայն, կտեւեն երկու տարի, այնպես որ Մեծ Բրիտանիան ԵՄ­ն կարող է լքել 2019 թվականի գարնանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես արդեն տեղեկացվել է մարտի 13-­ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը զիջել է խորհրդարանի ստորին պալատի եւ կառավարության ճնշմանը եւ հավանություն տվել Brexit-­ի ընթացակարգի կիրարկման օրինագծին՝ իր սկզբնական տեսքով, առանց ուղղումների:

Ավելի վաղ օրինագծին հավանություն է տվել Համայնքների պալատը, այնպես որ այժմ օրենքի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է միայն Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու համաձայնությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս