Բաժիններ՝

Լե Պենն ամրապնդել է առաջատարի դիրքերը Ֆրանսիայի նախընտրական հարցումներում

«Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը ամրապնդել է առաջատարի դիրքերը Ֆրանսիայի նախընտրական հարցումներում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել է OpinionWay ընկերության կողմից:

Հետազոտության տվյալների համաձայն՝ առաջին փուլում լե Պենի օգտին կարող է քվեարկել ընտրողների 27 տոկոսը, այս տվյալները չեն փոխվել անցած հարցման համեմատությամբ:

Միեւնույն ժամանակ լե Պենի գլխավոր մրցակիցը՝ Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, հավաքում է ձայների 24 տոկոսը՝ կորցնելով մեկ տոկոսային կետ: «Հառաջ» շարժման առաջատարի ցուցանիշների նվազումը տեղի է ունեցել ԶԼՄ­ներում գույքային հայտարարագրի քննարկման ֆոնին, որը Մակրոնի կողմից տրվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնում աշխատանքի տեղավորվելիս:

Anticor հակակոռուպցիոն շարժումն արդեն դիմել է համապատասխան ատյանին՝ պահանջելով ստուգել փաստաթուղթը, որում բերված տվյալները, ակտիվիստների կարծիքով, այնքան է չեն կապակցվում:

20 տոկոս ձայներով Լե Պենին եւ Մակրոնին հաջորդում է «Հանրապետականներ»­ի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը:

Երկրորդ փուլում «Ազգային ճակատի» առաջնորդը զիջում է ե՛ւ Մակրոնին (40 տոկոս՝ 60 տոկոսի դիմաց), ե՛ւ Ֆիյոնին (43 տոկոս՝ 57 տոկոսի դիմաց):

Ֆրանսիայի նախագահական ընտրութունները տեղի են ունենալու երկու փուլով՝ ապրիլի 23­-ին եւ մայիսի 7­-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս