Նոր կրակոցներ և դանակահարություն` Ջրառատում. կա երկու վիրավոր
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Այս մասին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցությունից:
Իսկ yerkir.am-ի տեղեկություններով՝ կրակել են գյուղի երիտասարդներից Հակոբ Մելքոնյանի վրա, իսկ նրա հորեղբորը՝ դանակահարել: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կրակել է Ջրառատ համայնքի ղեկավար Սամվել Գալստյանի եղբայրը: Նա ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի ազգականն է: