Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել
Բեռլինում շուրջ 600 չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել քաղաքի օդանավակայանների ցամաքային անձնակազմի՝ արդեն երկրորդ օրը շարունակվող գործադուլի պատճառով: Այդ մասին, հայտնել է բեռլինյան ավիահանգույցի մամուլի ծառայությունը:
Դիսպետչերական ծառայությունների տվյալներով՝ նախօրյակին մեկնարկած գործադուլը
մարտի 15-ին Շենեֆելդի օդանավակայանում կհանգեցնի 125, իսկ Թեգելում՝ 453 չվերթերի չեղարկման:
Ինչպես սպասվում է, գործադուլը կտեւի մինչեւ մարտի 15ի ժամը 05:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ն): Ճիշտ է, առայժմ Verdi արհմիությունը, որը ներկայացնում է բեռլինյան օդանավակայանների ցամաքային ծառայությունների աշխատողների շահերը, չի հաստատում, որ ակցիան վաղը կդադարեցվի:
Նախօրյակին գործադուլը հանգեցրել էր 660 չվերթների չեղարկման: Սա ամսվա սկզբից արդեն երկրորդ գործադուլն է, որը Verdi արհմիության կողմից կազմակերպվել է ցամաքային ծառայությունների աշխատակիցների ժամավճարը միջին հաշվով 11-ից մինչեւ 12 եվրո բարձրացնելու համար պայքարում:
Տարիֆային վեճի շուրջ անցկացվել է բանակցությունների արդեն մի քանի փուլ, սակայն դրանք հաջողություն չեն բերել: Ինչպես հայտարարել է արհմիության ներկայացուցիչ
Անդրեաս Շպլանեմանը, գործատուի կողմից մինչ այժմ նոր առաջարկություններ չեն եղել:
Մարտի 10-ին համանման գործադուլի պատճառով երկու օդանավակայաններում չեղյալ էր հայտարարվել 659 չվերթ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: