«Բոլոր ընտրողներին կոչ կանեմ՝ Գագիկ Բեգլարյանին ասեն, որ իրենց տանեն, Հյուսիս-Հարավով բերեն». Նիկոլ Փաշինյան

Այս պահին «Ելք» դաշինքը պատգամավոր Նիկոլ Փաշինյանի և Կենտրոնում առաջադրված իրենց այլ թեկնածուների գլխավորությամբ՝ քարոզարշավ է իրականացնում Կենտրոնում: Այստեղ առաջադրված թեկնածուներից Ալեն Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ հենց այս ընտրատարածքում են իրենք ամենամեծ ձայները հավաքելու:

Ն. Փաշինյանը նշեց, որ ՀՀԿ-ն Կենտրոնում առաջադրել է Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին, ու կարծում է՝ ընտրություններին ավտոբուսներով կտանեն ընտրողներին քվեարկելու. «Բոլոր այդ ընտրողներին կոչ կանեմ՝ ասեն Գ. Բեգլարյանին, որ իրենց տանեն, Հյուսիս-Հարավով բերեն, որպեսզի իրենք իմանան, թե ինչի օգտին են քվեարկում, և այս ամբողջ ընտրապայքարն ինչ միջոցների հաշվին է ՀՀԿ-ն իրականացնում: ՀՀԿ-ի քարոզարշավի հիմքում ընկած են կոռուպցիոն փողեր»:

Ն. Փաշինյանը, սակայն, նշեց, որ իրենք եկել են ասելու, որ այս ստեղծված իրավիճակից ելք կա, ու հորդորեց քվեարկել իրենց դաշինքի օգտին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031