Պաշտպանության նախարարությունն ընդլայնում է պայմանագրային զինծառայության հնարավորությունները
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ընդլայնում է հայկական զինված ուժերում պայմանագրային զինծառայության հնարավորությունները: Մարտի 12-ին Վայոց Ձորի մարզում ԵԿՄ, «Հայդուկ» ջոկատի և բանակի հետ համագործակցող տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Մենք այժմ ավարտական փուլի ենք հասցնում մի ծրագիր` կապված պայմանագրային ծառայության հնարավորությունները ընլայնելու հետ, որը վստահ եմ, մեծ ոգևորությամբ է ընդունվելու մեր հասարակության կողմից»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա հավելել է, որ աշխարհաքաղաքան ներկայիս իրավիճակը ստիպում է ունենալ ժամանակակից պահանջներին համապատասխանող և մարտունակ բանակ: Ուստի արվում է առավելագույնը ազգային բանակի ձեռքբերումներն ամրապնդելու և առկա որոշակի բացթողումները վերացնելու ուղղությամբ: