Յանոշ Ադերն ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում վերընտրվեց Հունգարիայի նախագահ
Հունգարիայի պետական ժողովը (խորհրդարան) ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով պետության գործող նախագահ Յանոշ Ադերին նախագահ է վերընտրել երկրորդ ժամկետով:
Դրանում հաղթանակ տանելու համար երկու թեկնածուներից մեկին պահանջվում էր պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը: Լիագումար նիստի հեռարձակումն իրականացվում էր հունգարական M1 հեռուստաալիքով։
Պետական բարձրագույն պաշտոնի համար ընտրություններին մասնակցել են երկու հավակնորդներ՝ «ՖԻԴԵՍՀունգարիայի քաղաքացիական միություն» կառավարող կուսակցությունից թեկնածու ներկայիս նախագահ Յանոշ Ադերը եւ ձախ ընդդիմությունից թեկնածու՝ նախկին օմբուդսմեն եւ իրավագետ Լասլո Մայտենյին:
Ինչպես նշել է խորհրդարանի խոսնակ Լասլո Կյովերը, քվեարկությանը մասնակցել են 199 պատգամավորներից 170-ը: Ադերն ստացել է 131 պատգամավորների աջակցությունը, Մայտենյին ստացել է 39 ձայն:
Հունգարական պետության ղեկավարն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, եթե թեկնածուներից մեկն առաջին փուլում հավաքում է ձայների երկու երրորդը:
Հակառակ դեպքում երկրորդ փուլում ամեն ինչ վճռում է պարզ մեծամասնությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: