Բաժիններ՝

Թաիլանդում Փղերի ազգային օրը մրգերի շվեդական սեղաններ են գցել նրանց համար

Մարտի 13-­ին Թաիլանդում բանող եւ վայրի փղերի համար մրգերի «շվեդական սեղաններ» են գցել Փղի ազգային օրվա առթիվ: Այդ մասին հայտնել է Երրորդ ազգային հեռուստաալիքը:

Փղերի բոլոր տուրիստական «ավաններում» եւ փղերի կրաալներում (այն վայրերում որտեղ բուծում եւ վարժեցնում են բանող փղերին) այդ օրը կրոնական արարողություններ են կազմակերպում փղերի կարմայի բարելավման համար, քանի որ թաիլանդցի շատ բուդդայականներ կարծում են, թե փիղը կենդանու տեսքով հոգու վերածնման վերջին աստիճանն է դրա մարդ ծնվելուց առաջ:

Պաշտոնական տվյալներով՝ Թաիլանդում կա 2,7 հազար բանող եւ ավելի քան 3,5 հազար վայրի փիղ: Մարտի 13-­ին իշխանությունները հայտարարել են, որ արգելոցների մեծ մասը, որոնցում վայրի փղեր են ապրում, դրանց գլխաքանակն անշեղորեն աճում է:

Փիղը համարվում է Թաիլանդի ազգային խորհրդանիշներից մեկը: Փղի օրը Թաիլանդում տոնում են 1998 թվականից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031