Ուիլ Սմիթն Աֆրիկայում թռել է 100 մետրանոց ջրվեժից
Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը բանջիջամփինգով է զբաղվել Վիկտորիայի ջրվեժում, որը գտնվում է Աֆրիկայում՝ Զամբիայի եւ Զիմբաբվեի սահմանին: Այս մասին հաղորդել է TMZ հրատարակությունը:
Դերասանի ոտքերին ամրացրել են երկար էլաստիկ ճոպանը, ինչից հետո նա թռել է կամրջից՝ ոչ մեծ խցիկը ձեռքին:
«Դա ցնցող կադր կլինի»,-ասել է Սմիթը՝ գլխիվայր ճոճվելով ճոպանով: Նա հավելել է, որ 20 տարի երազում էր այս թռիչքի մասին:
Վիկտորիան միակ ջրվեժն է աշխարհում, որի բարձրությունը գերազանցում է 100 մետրը, իսկ լայնությունը՝ մեկ կիլոմետրը: Այն համարվում է Աֆրիկայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: