Բաժիններ՝

Մարտին Չինաստանում կսկսեն կառուցել Boeing-­ի առաջին գործարանն ԱՄՆ­-ի սահմաններից դուրս

Ընթացիկ ամսվա վերջին Չինաստանի Չժոուշան քաղաքում (Չզեցզյանի արեւելյան նահանգ) կսկսեն կառուցել Boeing 737 նեղ ֆյուզելաժային ռեակտիվ ինքնաթիռների եզրափակիչ հավաքման կենտրոն:

Ինչպես տեղեկացնում է Սինհուա գործակալությունը, այս կենտրոնի բացման պլանների մասին հայտարարվել էր 2015 թվականին՝ ՉԺՀ­ի նախագահ Սի Ցզինպինի՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ:

Այս ձեռնարկությունը, որտեղ կկատարեն ավարտական հետհավաքման աշխատանքներ, ներառյալ Boeing 737­-երի ֆյուզելաժների ներկումը եւ սալոնների հարդարումը, Boeing կորպորացիայի համար կդառնա առաջինն ԱՄՆ-­ի սահմաններից դուրս:

Չզեցզյանի նահանգի իշխանությունների, Boeing կորպորացիայի եւ Չինաստանի տիեզերական ավիացիայի կորպորացիայի միջեւ համապատասխան համաձայնագիրն ստորագրվել Է 2016 թվականի հոկտեմբերին:

Այն նախատեսում է Boeing 737 ինքնաթիռների եզրափակիչ հավաքման կենտրոնի եւ մատակարարման կենտրոնի կառուցում:

Առաջին ինքնաթիռը պատվիրատուին կհանձնվի 2018 թվականի վերջին, ձեռնարկության արտադրական կարողությունը պետք է կազմի տարեկան մինչեւ 100 Boeing 737: Այդ կենտրոնի շնորհիվ հստեղծվեն մինչեւ 2 հազար նոր աշխատատեղեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս