Բաժիններ՝

Բեռլինի օդանավակայաններում հարյուրավոր չվերթեր են չեղարկվել գործադուլի պատճառով

Ավիաընկերությունները Բեռլինի երկու օդանավակայաններում 660 չվերթ են չեղարկել եւ հետաձգել ցամաքային անձնակազմի 25­-ժամյա գործադուլի պատճառով, որն սկսվել է տեղական ժամանակով ժամը 04:00-­ից (Երեւանի ժամանակով ժամը 07:00-­ից): Այդ մասին հայտնել է  Բեռլինի ավիահանգույցի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, գործադուլը հանգեցրել է Շենեֆելդի օդանավակայանում 195 եւ Թեգելում՝ 465 չվերթերի չեղարկման:

Արհմիությունում նաեւ տեղեկացրել են, որ Բեռլինի օդանավակայանների վերգետնյա ծառայությունների Verdi արհմիությունը որոշում է ընդունել ցամաքային անձնակազմի՝ մարտի 13-­ին սկսված գործադուլը, որն ամբողջովին կաթվածահար է արել Գերմանիայի մայրաքաղաքի հետ ավիահաղորդակցությունը, երկարացնել մինչեւ մարտի 15­-ի առավոտյան:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, գործադուլը պետք է տեւի մինչեւ մարտի 15-­ի ժամը 05:00-­ն (Երեւանի ժամանակով ժամը 08:00­-ն), թեեւ սկզբում ենթադրվում էր այն ավարտել մարտի 14-­ի առավոտյան, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս