Բաժիններ՝

Նիդերլանդների վարչապետը ներողություն է ակնկալում Թուրքիայից

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն անընդունելի է համարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները: Այս մասին հայտնում է CNN Turk­-ը:

«Եթե Թուրքիան շարունակի նման ճանապարհով, ստիպված կլինենք պատասխան տալ»,­ ասել է վարչապետը: Նա հայտնել է, որ թուրքական կողմը պետք է ներողություն խնդրի իրենց ֆաշիստներին նմանեցնելու համար:

Ավելի ուշ Ռյուտեն մասնակցել է հեռուստատեսային հաղորդումներից մեկին, որտեղ հայտարարել է, որ հոլանդական կողմը ներողություն չի խնդրելու Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերով նախարարին երկրում «անցանկալի անձ» հայտարարելու ու արտաքսելու համար, ինչպես պահանջել էր Անկարան:

«Մենք կողմ ենք հարաբերությունների փափկացմանը, սակայն ոչ ներողություն խնդրելով: Գժվե՞լ եք»,­-ասել է նա:

Նիդերլանդները մարտի 11­ին հետ է կանչել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը:

Նիդերլանդների կառավարությունը հայտնել է, որ նման քայլի են դիմել, քանի որ Չավուշօղլուի այցը Ռոտերդամ «ռիսկի տակ էր առնում հասարակական կարգն ու անվտանգությունը»:

Նման որոշում էր կայացվել նաև Թուրքիայի ընտանիքի և սոցիալական հարցերի նախարար Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայայի համար, ով Գերմանիայի տարածքով Նիդերլանդներ մտնելուց հետո «անցանկալի անձ» էր հայտարարվել ու արտաքսվել երկրից:

Թուրքիայի ԱԳՆ­ էր կանչվել Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը:
Էրդողանը կատարվածի առնչությամբ սպառնալիքներ էր հնչեցրել Նիդերլանդների հասցեին` ասելով, որ երկիրը թանկ կվճարի այդ ամենի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս