Բաժիններ՝

Օդերևութաբանները նախազգուշացրել են Նյու Յորքում սպասվող ձնաբքի մասին

Նյու Յորք նահանգն ու քաղաքն արագորեն նախապատրաստվում են գարնանային սաստիկ ձնատեղումներին. օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, մարտի 14-­ին սպասվում է բուք, որն իր հետ կբերի 30-­ից մինչեւ 45 սանտիմետր ձյուն:

Ինչպես գրում է The New York Times­-ը, ԱՄՆ­ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը (NWS) հյուսիսարեւելյան նահանգների ափամերձ տարածաշրջանների բնակիչներին նախազգուշացրել է ձյան առատ տեղումների եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 27 մետր պոռթկումների մասին:

Ծառայության փորձագետները նշում են, որ «ձմեռը դեռ չի ավարտվել»: Ձյան տեղումներ կգրանցվեն Վաշինգտոնում, Բալթիմորում եւ Ֆիլադելֆիայում. այս քաղաքներում մարտի 13-­ին եւ 14-­ին սպասվում է մինչեւ 30 սանտիմետր ձյուն, հայտնել է Մերիլենդում NWS­ի եղանակի կանխատեսման կենտրոնի օդերեւութաբան Էնդրյու Օրիսոնը: Բոստոնում, ինչպես եւ Նյու Յորքում իրադրությունն ավելի բարդ կլինի, հավելել է նա:

Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտարարել է, որ օպերատիվ շտաբը կսկսի աշխատել մարտի 13-­ի երեկոյան, իշխանությունները պատրաստել են տեխնիկան եւ ոտքի հանել արագ արձագանքման ծառայությունների բոլոր աշխատակիցներին,-հաղորդել է «Ինտերֆաքս»­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս