Մեծ Բրիտանիայում քայքայիչ գործունեության դեմ պայքարի նախարար է հայտնվել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեն Համմերին նշանակել է քայքայիչ գործունեության դեմ պայքարի նախարար: Այդ մասին հայտնել է The Timesը:
Նոր պաշտոնյայի գործառույթներից մեկը լինելու է «լայն ջանքերի գործադրումը բրիտանական դեմոկրատական կյանքի ամբողջականության պաշտպանության ուղղությամբ կառավարության աշխատանքի շրջանակներում»:
Ինչպես նշում է հրատարակությունը, նոր նախարարի հայտնվելն ուղղակիորեն կապված է բրիտանական իշխանությունների այն մտահոգությունների հետ, որ ռուսական կիբեռգրոհները, կեղծ նորությունները եւ փողերը կարող են ապակայունացնել ժողովրդավարությունը երկրում:
Խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ Համմերի ենթակաները, մասնավորապես, մտադիր են անցկացնել Միացյալ Թագավորության կոմպյուտերային համակարգերի եւ քաղաքական կուսակցությունների ցանցի թեստավորում՝ ստուգելու դրանց խոցելիությունը եւ «թշնամական կիբեռակտիվությանը» դիմակայելու կարողությունը: