Բաժիններ՝

Ճապոնիան Մալայզիային է փոխանցել Կիմ Չեն Նամ-ի մատնադրոշմները

Ճապոնական կողմը Մալայզիայի ոտիկանությանն է փոխանցել անցած ամսին Քուալա Լումպուրում մահացած Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-­ի առաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր մատնադրոշմները: Այդ մասին հայտնել է Kyodo ճապոնական գործակալությունը:

Կիմ Չեն Նամի մատնադրոշմները ճապոնացի իրավապահներն ստացել էին տակավին 2001 թվականին, երբ նա փորձել էր Ճապոնիա թափանցել կեղծ փաստաթղթերով, բայց ձերբակալվել էր ու արտաքսվել երկրից:

Մալայզիական կողմին այդ տվյալների հանձնումը դարձել է Կիմ Չեն Նամի մահվան գործով Մալայզիայի եւ Ճապոնիայի միջեւ ուղղակի համագործակցության առաջին փաստը:

Կիմ Չեն Նամը մահացել է փետրվարի 13-­ին Քուալա Լումպուրի օդանավակայանից հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Մալայզիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ մահը վրաէ հասել արգելված նյարդակաթվածահարական նյութի ներգործության հետեւանքով, հաղորդել է ՏԱՍՍ-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս