Բաժիններ՝

Սիցիլիական խնձորով տորթից դեռ ոչ ոք չի հրաժարվել. սա գայթակղություն է, այլ ոչ թե բաղադրատոմս

Առաջարկվող իտալական տորթը Սիցիլիայի տանտիրուհիների ֆիրմային աղանդերն է, ովքեր պատրաստում են այն թթվաքաղցր խնձորով:

Բաղադրիչներ

1. Ալյուր – 75 գ
2. Կաթ – 50 մլ
3. Կարագ – 60 գ
4. Կանաչ խնձոր – 0.5 կգ
5. Ձվի դեղնուց – 1 հատ
6. Ձու – 1 հատ
7. Շաքարավազ – 125 գ
8. Փխրեցուցիչ – 1 թ/գ
9. Վանիլին – 1 թ/գ
10. Ընկույզ – 25 գ
11. Մայրու ընկույզ – 25 գ
12. Թզի չիր – 60 գ
13. Կիտրոնի կեղև և հյութ – 1 հատ

Վրան շաղ տալու համար

1. Մայրու ընկույզ – 25 գ
2. Դարչին – 0.5 թ/գ
3. Շաքարավազ – 25 գ

Պատրաստման եղանակը

1. Շերտատել կեղևազրկված խնձորը և վրան կիտրոնի հյութ ցողել, որպեսզի չմգանա: Խնձորներին ավելացնել կիտրոնի կեղև և մանր կտրատված թզի չիր:

2. Խառնել շաքարավազը, ձուն և ձվի դեղնուցը, հարել մինչև շաքարավազի լրիվ հալվելը: Ավելացնել նաև փափուկ կարագ և կաթ:

3. Ալյուրը խառնել փխրեցուցիչի և վանիլինի հետ: Ալյուրն ավելացնել ձվային զանգվածին և լավ խառնել: Խմորի մեջ ավելացնել խնձորը, թուզը և ընկույզը:

4. Խմորը լցնել նախօրոք յուղապատված մայրու ընկույզով, շաքարավազով և դարչինով լցված կաղապարի մեջ: Թխել 50 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս