ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը մարտի 10-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Վարդան Տողանյանին Ռուաստանում բարեկամ Հայաստանի դեսպան նշանակվելու կապակցությամբ՝ ՌԴ փոխարտգործնախարարը ՀՀ դեսպանին մաղթեց բեղմնավոր գործունեություն՝ հույս հայտնելով, որ ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ հայ-ռուսական հարաբերությունները կշարունակեն զարգացում ապրել և ավելի ամրապնդվել:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց ՀՀ Նախագահի՝ ՌԴ կատարելիք առաջիկա պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031