«Դուգլաս Կոստան երջանիկ չէ «Բավարիայում» և ամռանը կհեռանա թիմից
Ֆուտբոլիստն ուզում է ավելի շատ փող և ժամանակ դաշտում:
«Ես հաճախ եմ խոսում ղեկավարության հետ իմ իրավիճակի մասին: Ես այնքան էլ երջանիկ չեմ «Բավարիայում», բայց մոտակա ժամանակները մենք ելքը կգտնենք»,- պատմել է ֆուտբոլիստը:
«Մենք զրուցել ենք նրա հետ, և նա գոհ է թիմում լինելուց: Բայց երբ գործը հասնում է ֆուտբոլիստի երջանկության մասին խոսակցություններին, միշտ կա գործակալ, ով ճնշում է ակումբին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում The Independent-ը:
Ավելի վաղ Ուլի Հյոնեսն ասել էր, որ Դուգլաս Կոստան աշխատավարձի բարձրացում է պահանջում:
Գերմանիայի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում Կոստան անցկացրել է 18 խաղ, խփել է 3 գնդակ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը