«ԵՏՄ-ին անդամակցությունը առավել նպատակահարմար էր, քան ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը». Վիգեն Սարգսյան

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խանգարում Եվրոպական Միության հետ ակտիվ երկխոսությանը: Երևանում միջազգային երկխոսության «Վալդայ» ակումբի արտագնա նիստի շրջանակներում իր
ելույթում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Հայաստանը միանգամայն հստակ գնահատելով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության տնտեսական, ֆինանսական ասպեկտները, ընդունել է բավական գիտակցված որոշում, որ այդ կառույցին անդամակցությունը տնտեսական առումով առավել նպատակահարմար էր, քան Եվրոպական Միության հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը», ­հայտարարեց նախարարը:

Նրա խոսքով, ԵԱՏՄ-­ին Հայաստանի անդամակցությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում ԵՄ-­ի հետ խորը համագործակցությանն ու հարաբերություններին և քաղաքական, և տնտեսական ուղղություններով:

Տեսանյութեր

Լրահոս